Վրաստանի վարչապետը ծիծաղելի է համարում այն, որ իրեն համեմատել են Վիկտոր Յանուկովիչի հետ: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նման կերպ է մեկնաբանել Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գիգի Բոկերիայի հայտարարությունը, որում նա Ղարիբաշվիլիին համեմատել է Յանուկովիչի հետ:
«Ես այդ մարդկանց հետ վաղուց չեմ խոսում: Ես հստակ ձևավորված դիրքորոշում ունեմ այդ մարդկանց նկատմամբ… Որքանով է լուրջ մեկնաբանություններ անել, երբ որոշ խելացիներ, երբ ես գտնվում եմ Ամերիկայում և ներկայացնում մեր երկիրը, հոդված են պատվիրում, վճարում են որոշակի գումար և զուգահեռներ են անցկացնում Յանուկովիչի հետ
Դա ծիծաղելի է, նման մարդիկ ամերիկացի քաղաքական գործիչների և ընդհանուր առմամբ եվրոպացի քաղաքակիրթ քաղաքացիների աչքերում երևում են վարկաբեկված, էժանագին սադրողներ:
ԱՄՆ նախագահը և նրա վարչակազմը հաստատում են, որ Սպիտակ տանը չկա այնպիսի մեկը, ով չի աջակցում մեզ»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:








































