Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ միավորման արդյունքում գերնախարարությունները ընդհուպ 6-7 փոխնախարար են ունենալու։ Ավինյանի խոսքով՝ առաջին հերթին քաղծառայության համակարգի զարգացման ու օպտիմալացման, արդյունավետության բարձրացման ռազմավարություն են որդեգրելու։