Ամերիկացի հանրապետական սենատոր Թոմ Քոթոնը PBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության բորբոքման դեպքում հաղթանակի համար ԱՄՆ-ին բավական է միայն երկու հարված հասցնել։
«Այո, երկու հարված։ Առաջին հարվածը և վերջին հարվածը»,-համապատասխան հարցին պատասխանելով՝ ասել է Քոթոնը։
Սենատորի խոսքով՝ դրա համար պատճառ պետք է դառնա ամերիկյան կամ դաշնակիցների զորքերի վրա Թեհրանի հարձակումը։ Քոթոնն ընդգծել է, որ կողմ չէ ռազմական միջամտությանը, սակայն Իրանին զգուշացրել է հնարավոր ռազմական ագրեսիայի հետևանքների մասին։