Facebook սոցցանցը սկսել է իր նորությունների ժապավենի արտաքին տեսքի թարմացումը: Այս մասին տեղեկությունը հայտնվել է Facebook for Business պաշտոնական բլոգում:
Փոփոխությունները վերաբերում են լուսանկարների չափսին (դրանք ավելի մեծ կդառնան) և էջում օգտագործվող տառատեսակին: Կփոխվի նաև ընդհանուր ֆոնը: Գրառումներն ու թրենդային հղումները նախկինի պես կարտացոլվեն սպիտակ ֆոնի վրա, մինչդեռ մյուս տարրերը (պրոֆիլի, խմբի կամ իրադարձության հղումների սյունակ) կցուցադրվեն մոխրագույն ֆոնի վրա:
Նորությունների ժապավենում գովազդաին բլոկերի չափսերը կմնան նույնը: Վերադիզայնավորումը մի քանի շաբաթ կտևի և կանդրադառնա միայն սոցցանցի վեբ տարբերակի վրա:









































