«Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին հերքել է տեղեկություններն այն մասին, որ մտադիր է վաճառել ակումբը։
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` ակումբի նախագահը դիմել է մի ընկերություն, որը պետք է զբաղվի «Միլան»-ի վաճառքով։ Բերլուսկոնին գլխավորել է ակումբը 1986 թվականին՝ փրկելով այն սնանկությունից։
«Կարող եմ վստահեցնել «Միլան»-ի երկրպագուներին, որ չեմ ցանկանում վաճառել ակումբը»,- Football Italia-ն 77-ամյա Բերլուսկոնիի խոսքերը:








































