Բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքով՝ եթե կինը ցանկանում է զբաղվել հասարակական գործունեությամբ, կարող է զբաղվել առանց խոչընդոտների, սակայն հարցն այն է, որ մեզանում առկա է «խտրականություն ինտելեկտի մեջ»: Հենց դա է խնդիրը՝ ինչու կանայք քիչ են իշխանության մեջ: Ըստ բանախոսի՝ իշխանության մեջ այլ մեխանիզմներ են գործում, իսկ այսօր տեղի է ունենում մի երևույթ, որը գրականության մեջ կոչվում է «ինտելեկտի ֆեմինիզացում» :
Թե ինչու հայ կանայք չեն կարողանում բարձր պաշտոններ զբաղեցնել՝ Կ. Դանիելյանը ունի հետևալ բացատրությունը. պատճառն այն է, որ «շուկան կանչում է տղամարդկանց, գիտությամբ ու կրթությամբ զբաղվում են կանայք»:
«Ստացվում է երկու՝ ուժի և գիտելիքի ու ինտելեկտի բևեռ: Կարևոր է, որ այդ բևեռները չբախվեն, այլ լրացնեն: Եթե իշխանության մեջ լինի գիտելիքի ու ինտելեկտի պահանջարկ, այդ դեպքում կանայք իրենց տեղը կզբաղեցնեն»,- համոզված է բանախոսը:











































