Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգում գրանցված դպրոցներից 17-ում արտոնագրված տեղերն արդեն սպառվել են

ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի մշակած առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու հայտագրման համակարգում գրանցված 158 պետական դպրոցներից 17-ում ժամը 16:00-ի դրությամբ արդեն իսկ սպառվել է արտոնագրված տեղերի քանակը: Դրանք են՝ Երևանի թիվ 171 հիմնական դպրոցը, որտեղ արտոնագրված 120 տեղերն էլ լրացվել են, Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցը, որտեղ 78 արտոնագրված տեղերից 78-ն էլ սպառվել են, Ստեփան Զորյանի անվ. թիվ 56 հիմնական դպրոցը, որտեղ լրացվել են ազատ 113 տեղերը, Լև Տոլստոյի անվ. թիվ 128 դպրոցը՝ 65 տեղով, Վ.Պետրոսյանի անվ. թիվ 51 դպրոցը՝ 143 տեղով, Նաիրի Զարյանի անվ. թիվ 130 հիմնական դպրոցը՝ 154 տեղով, Երևանի Հ.Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցը՝ 63 լրացված տեղով:

Երևանի Նիկոլ Աղբալյանի անվ. թիվ 19 հիմնական դպրոցում լրացվել է արտոնագրված 250 տեղ, Գուրգեն Մահարու անվ. թիվ 176 հիմնական դպրոցում՝115 տեղ, Դանիել Վարուժանի անվ. թիվ 89 հիմնական դպրոցում արտոնագրված 175, Գագիկ Ստեփանյանի անվ. թիվ 135 հիմնական դպրոցի 163 արտոնագրված տեղերը ևս սպառվել են:

Երևանի Գևորգ Վարդանյանի անվ. թիվ 192 հիմնական դպրոցում 88 արտոնագրված տեղից լրացվել է 88-ը, Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցում 95 տեղից 95-ը, Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 88-ից 88-ը ևս լրացվել են:

Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 և Ալեքսանդր Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցներում արտոնագրված թե տարրական դպրոցի առաջին դասարանի և թե ռուսերենի ուսուցման դասարանների բոլոր արտոնագրված տեղերը սպառվել են:

Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության էլեկտրոնային գրանցման եղանակով առցանց համակարգը գործարկվել է 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին:

Ավելի վաղ Երևանի պետական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգում բազմակի գրանցումների հետ կապված խնդիրներ էին ծագել, որոնք արդեն լուծվել են:

Կրթության և գիտության նախարարությունից տեղեկացրել էին, որ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում:

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ եթե հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չի եկել, ապա անհանգստանալ պետք չէ, քանի որ երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստացվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում