Ճապոնիայի Օսակա քաղաքի կենտրոնում բռնկված ուժգին հրդեհի հետևանքով խափանվել է 40 գնացքների երթևեկություն, ինչի հետևանքով ավելի քան 36 հազար ճապոնացիներ մնացել են ճանապարհին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով JR երկաթուղային ընկերությանը:
Քաղաքի կենտրոնական հրշեջ ծառայության տեղեկատվության համաձայն՝ հրդեհը բռնկվել է ռեստորանում՝ Դզյուսո կայարանի մոտ: Կրակը տարածվել է հարևան 10 շինություններում՝ ընդգրկելով ավելի քան 1000 քմ տարածք: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 50 միավոր հրշեջ տեխնիկա:
Նախնական տվյալներով՝ դեպքի հետևանքով տուժածներ չկան: