Թուրինի «Յուվենթուս»-ը»ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի երեք ֆուտբոլիստների իրավունքներ: Այդ մասին հայտնում է Football Espana-ն:
Իտալիայի չեմպիոնը հետաքրքրված է պորտուգալացի պաշտպան Ֆաբիո Կոենտրաոյի, արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի և իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով։
Տրանսֆերային գործարքներն իրականացնելու համար Անտոնիո Կոնտեի թիմը պատրաստ է «արքայական ակումբ»-ին զիջել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի կամ Չիլիի հավաքականի խաղացող Արտուրո Վիդալի իրավունքները` որպես հավելավճար գումարելով նաև որոշակի գումար:








































