Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Բաքվի «ձախողումը» Բրյուսելում. ԵՄ-ն հստակ մոտեցում ունի ԼՂ հակամարտության վերաբերյալ

Այսօրվանից Բրյուսելում մեկնարկել է Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների մասնակցությամբ բարձր մակարդակի խորհրդաժողովը: Եվրամիության հանդիպմանն ընդառաջ հանդիսավոր հռչակագիր էր պատրաստվել, որ անդամ երկրները պետք է մասնակցեին, սակայն Ադրբեջանը չի ստորագրել՝ պատճառաբանելով, որ այնտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին կետ չկա: Ի՞նչ է ստացվում. Ադրբեջանն ակնկալում է, որ բոլոր անդամ երկրները Արցախի հարցում ադրբեջանական կողմի դիրքորոշո՞ւմը պետք է պաշտպանեն: Ի պատասխան «Առաջին լրատվական»-ի այս դիտարկում-հարցին՝ քաղաքագետ Գրետա Ավետիսյանը ասաց. «Ըստ էության՝ այս հռչակագիրը ընդհանրապես որևէ երկրի կողմից այդպես էլ չստորագրվեց, և դա դարձավ ընդամենը Մոգերինիի հայտարարություն, իսկ Ադրբեջանի քաղաքականությունը բոլորիս էլ պարզ է և հստակ, և դա շարունակվող քաղաքականություն է, որ միջազգային ցանկացած հարթակում փորձում է իր դորքորոշումը առաջ տանել: Այստեղ զարմանալու որևէ առիթ չկա. այսինքն՝ Ադրբեջանը փորձեց կրկին իր դիրքորոշումը ներկայացնել, սակայն ԵՄ ղեկավարությունը հասկանում է, որ սա խնդրահարույց, «նյուանսային» հարց է, փորձեց շրջանցել և ավելի ընդհանրական՝ ԵՄ և ԱլԳ շրջանակներում ձևակերպումներ ներկայացնել»:

Ակնկալվում էր, որ Բրյուսելում կստորագրվի ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը՝ ՍԵՊԱ-ի օրինակով, սակայն չստորագրվեց: Այս կապակցությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը նշեց. «ՍԵՊԱ-ում ամրագրվել, մասնավորապես միջազգային իրավունքի երեք սկզբունքների մասին, և այդ հարցը այդ ձևաչափով պետք է դիտարկվի, նաև՝ Մինսկի խմբի բանակցությունների ձևաչափը: Այստեղ ակնկալիքը շատ հստակ պետք է լինի, որ հակամարտության բոլոր կողմերի համար ձևակերպումները պետք է համահավասար լինեն, ընկալելի լինեն»: «Կարծում եմ, որ այն հանգամանքը, որ Ադրբեջանին չհաջողվեց ստորագրել տալ մի հռչակագիր, որտեղ տարածքային ամբողջականությունն էր ֆիքսում, գուցե հուշում է, որ այդպիսի միակողմանի միտումներ թույլ չեն տա եվրոպական մեր գործընկերները»,- հավելեց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում