Lenovo ընկերությունը ներկայացրել է ճկվող էկրանով նոթբուք: Ընկերությունում նշում են, որ դա դեռևս նախատպին է, և որ լիարժեք ռելիզը կկայանա 2020 թվականին: Այդ մասին գրել է The Verge-ը:
Սարքն ունի 13,3-դյույմանոց ծալովի էկրան՝ 2K լուծաչափով և կողմերի 4:3 հարաբերակցությամբ: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նոթբուքի քաշը չի գերազանցում մեկ կիլոգրամը, սակայն ավելի ստույգ տվյալներ իմանալ չի հաջողվել: Նաև ընկերությունը չի հրապարակել նոթբուքի տեխնիկական բնութագրերը: Միայն հայտնի է, որ սարքն աշխատում է լիարժեք Windows 10-ի կառավարմամբ և ունի Intel-ի պրոցեսոր: