Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Անկախ լռությունը

Բոլորին հետաքրքրում է Հայաստանի դիրքորոշումը ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ: Պաշտոնական Երևանն այս տեսանկյունից չափազանց համեստ է: Ամենաբարձր մակարդակով հայտարարությունն արել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` ասելով, որ Հայաստանը Ուկրաինայի հետ հարաբերությունները կշարունակի անկախ Ուկրաինայի ժողովրդի կատարած ընտրությունից: Իսկ արտգործնախարարության մամուլի խոսնակն էլ «Ազատության» հարցին ի պատասխան ասել է, որ Հայաստանի դեսպանը Կիևում է և ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի դեսպանին, ապա բիզնեսմեն Անդրանիկ Մանուկյանը երևի թե ուշադիր հետևում է Ուկրաինայում իր և հարազատների ու ընկերների բիզնեսներին, որոնց հրավիրում էր Ուկրաինայում ներդրումներ անելու: Այնպես որ, արտգործնախարարությունը երևի թե լավ կանի մեկին էլ Կիև ուղարկի քաղաքական իրադարձություններին հետևելու և ինչ-որ բան հասկանալու համար, եթե նման մեկն, իհարկե, կա:

Իսկ ինչ վերաբերում է պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, ապա այս առումով պետք է ընդունել, որ լռությունը իսկապես լավագույն դիրքորոշումն է, ինչքան էլ որ դուր չի գալիս շատերին:

Բանն այն է, որ պաշտոնական Երևանը նման հարցերում այն աստիճան է գտնվում Ռուսաստանի ազդեցության տակ, այն աստիճան է ստորադասում Հայաստանի շահերը, այսպես ասած, ռազմավարական գործընկերոջ շահերին, որ այս դեպքում եթե ընդամենը լուռ է, դա արդեն իսկ կարելի է որակել որպես հիրավի ինքնիշխան և անկախ պահվածք: Ըստ որում` այստեղ որևէ զավեշտ չկա: Մնում է միայն պարզել այն, թե ինչ է ասել Ռուսաստանը, այսինքն` պահանջե՞լ է Հայաստանից որևէ սատարող հայտարարություն, թե՞ չի պահանջել: Որովհետև միգուցե երևանյան լռությունը ոչ թե համարձակության նշան է, գոնե նվազագույն համարձակության, այլ պարզապես ցուցումներ ու հանձնարարականներ Մոսկվայից չունենալու նշան:

Իհարկե, ցավոք սրտի, անկախ պետականության երրորդ տասնամյակը թևակոխող Հայաստանի կառավարումը երկիրը հասցրել է այն վիճակին, երբ գերկարևոր համաշխարհային իրադարձությունների կապակցությամբ Հայաստանը ոչ մի ասելիք չունի, որովհետև ցանկացած խոսք կարող է աշխատել հենց Հայաստանի դեմ` այն պարզ պատճառով, որ խոսքից հետո դեռ պետք է տեր լինել դրան: Իսկ թե ինչքան է Հայաստանն իր խոսքի տերը, մոռանալու համար այնքան էլ շատ ժամանակ չի անցել նախորդ տարվա սեպտեմբերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում