Կատալոնական «Բարսելոնա»-ն քննարկում է թիմի եզրային պաշտպան Դանիել Ալվեսին «Ֆիորետինա»-ի կիսպաշտպան Խուան Կուադրադոյի հետ փոխանակելու տարբերակը: «Բարսելոնա»-ում կարծում են, որ այս պայմանավորվածությունը բոլոր կողմերի համար արդյունավետ կլինի: Այս մասին հաղորդում է Football Espana-ն: Նշենք, որ այս շաբաթ Կադրադոն Կոլումբիայի հավաքականի հետ եղել է Բարսելոնայում, որտեղ ընկերական հանդիպման շրջանակներում մրցել են Թունիսի հավաքակնի դեմ:
Նշենք նաև, որ Կուադրադոն, Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ֆիորենտինա»-ի կազմում մասնակցելով 20 հանդիպման, դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:








































