Ուկրաինայում անկարգությունների ընթացքում զոհվածների թիվը հասել է 100-ի: Այս մասին հաղորդվում է երկրի առողջապահության նախարարության կայքում՝ փոխանցում է Gazeta.ru-ն:
«Համաձայն օպերատիվ տվյալների՝ 2013-ի նոյեմբերի 30-ից Ուկրաինայի տարածքում զոհվել է 100 մարդ: Կիևի №12 քաղաքային կլինիկական հիվանդանոցում 2014-ի մարտի 5-ին մահացել է 1 մարդ, ով 2014-ի փետրվարի 28-ից գտնվում էր բուժման մեջ»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ անկարգությունների ընթացքում վիրավորվածների թիվը հասել է 1075-ի:
Ավելի վաղ հաղորդվել է 95 զոհի և 870 տուժածի մասին:








































