Getty Images գործակալությունն իր 100-ամյա պատմության մեջ առաջին անգամ թույլ է տվել անվճար օգտագործել իրեն պատկանող լուսանկարները՝ հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ֆոտոբանկը հայտարարել է, որ Getty Images-ի 60 միլիոն լուսանկարներից 35 միլիոնը ստացել են ծածկագիր՝ WordPress, Tumblr և Twitter բլոգներում դրվելու համար:
Ըստ պարբերականի՝ Getty Images-ի նման քայլը վկայում է թվային դարաշրջանում կոնտենտի կառավարման բարդությունների մասին:
Getty Images-ն իր հերթին հայտարարել է, որ նրանց որոշումը պարտության նշան չէ: «Կարծում ենք, որ դա լիովին նոր հնարավորություններ է բացում բիզնեսի համար»,- ասել է ընկերության ավագ փոխնախագահ Քրեյգ Փիթերսը:
Լուսանկարների ներքևի հատվածում կլինի Getty Images տարբերանշանը և լուսանկարչի անունը:








































