Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan X-Trail մակնիշի 35 DQ 864 համարանիշի, Toyota Camry մակնիշի 35 ՏС 365 համարանիշի, Mercedes մակնիշի 35 FN 527 համարանիշի, Mitcubishi Montero մակնիշի 98 MA 888 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ ՃՈ ծառայողները վթարի վայրի զննություն էին կատարում, նույն վայրում բախվել են Mitcubishi մակնիշի 85 ZZ 222 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 PТ 728 համարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար, տուժածներ չկան: