Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

ԱԺ-ում տեսնում եք, որ մարդիկ ինձ սպառնում են, շատ ուրախ, զվարթ պատասխանում եմ. ԱԺ նախագահ

ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 6-ին անցկացված խորհրդարանական լսումներից հետո՝ ամփոփիչ ելույթի ժամանակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քննարկումների արդյունքում այն տպավորությունն է ստացել, թե վիճակն այնքան էլ վատ չէ, բայց երբ գնում է գյուղեր, այդ մոտեցումը չկա, չնայած՝ կարելի է արձանագրել, որ դժգոհությունները պակասել են:

«Իհարկե, խնդիրներ կան, որոնք շատ հեշտ կարող են լուծվել: Մենք անելիքներ ունենք, որոնց համար ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ, դա ակնհայտ է: Բոլորս պետք է հասկանանք՝ կախարդական փայտիկ չկա, որ բոլոր հարցերը միանգամից լուծենք: Այն, որ պետք է արձանագրենք՝ գյուղատնտեսությունը շատ կարևոր է մեր երկրի համար, ակնհայտ է, պետք է գյուղը ոտքի կանգնի, պետք է գյուղացուն օգնենք, որ ոտքի կանգնի»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն ինչ պետք է անել՝ ստեղծել հնարավորություններ, էժան տոկոսով, երկարաժամկետ վարկեր տրամադրել:

Աբրահամյանի համոզմամբ՝ գյուղատնտեսական վարկը չի կարող լինել յոթ տարուց պակաս, դա չի կարող շահույթ տալ, իսկ յուրաքանչյուր բիզնեսի հիմքում պետք է ընկած լինի շահույթը, որպեսզի այն գոյատևի, ունենա շարունակական բնույթ: Աբրահամյանը կոչ արեց բոլորին լինել հետևողական իրենց խոստումների մեջ. չի կարելի գնալ գյուղ, խոստումներ տալ ու չկատարել:

Լսումների ավարտին լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ինչո՞ւ էր սպառնում Հովիկ Աբրահամյանը: (Լսումների ժամանակ ԱԺ նախագահն իրեն բարձր տոնով դիմած քաղաքացուն ասել էր, որ այդպես չխոսի, չմոռանա՝ նրա կենսագրությունն ինքը լավ գիտի): «Ձեր մտահոգությունն իմ մտադրություն մի հաշվեք, էլի, ես էդպես բան չունեմ՝ մարդուն սպառնալ, ես նույնիսկ ԱԺ-ում, տեսնում եք, որ մարդիկ ինձ սպառնում են, ես շատ ուրախ, զվարթ պատասխանում եմ: Ես չէի կարող կրակի վրա բենզին լցնել, սիրելիս: Գյուղացին ոնց կարող ա գյուղնախարարին ասի՝ ստում ես, տենց բան ո՞նց կարելի ա ասել: Համաձայն եմ, հասկանում եմ իրենց վրդովմունքը, եթե սերմը որակով չի՝ պիտի փոխատուցենք, ինչի՞ մասին է խոսքը, բայց որոշ մարդիկ որ չեն հասկանում իրավիճակը և ինձ մեղադրում են, ես չեմ կարող ընենց անեմ, որ մարդիկ իրար հետ կռվեն։ Դա ի՞նչ է տալու, եթե դա որոշ մարդկանց ձեռագիրն է, ապա ես նման պահվածք չունեմ, ընդհակառակը, պիտի միշտ համերաշխություն ստեղծենք, հանդուրժողականություն ստեղծենք: Մարդը իրոք վիրավորված է, ես հասկանում եմ, եթե իմ տունը, որևէ մեկի տունը նա գրավ դնի, և բանկը տանի, դա պրոբլեմ է, այո, ինչի մասին է խոսքը, բայց չի կարելի հարցը թողնել անհետևանք»,- ասաց նա:

Լրագրողները պնդեցին, որ Աբրահամյանն ամեն դեպքում վիրավորել է ֆերմերին, սակայն ԱԺ նախագահը չհամաձայնեց, նշեց, որ լրագրողները կարծում էին՝ ինքը պիտի ոչ միայն ասեր՝ արի, նախարարի վրա գոռա, այլև ասեր՝ մի հատ էլ խփի: Նկատելով իրենից քիչ հեռու կանգնած ֆերմերին՝ Ռաֆիկ Պողոսյանին, ԱԺ նախագահը կատակով կանչեց նրան. «Արի ստեղ հլը, բերանդ բացել, կանգնել ես, այ ժուլիկ: Չե՞ս կարում՝ դու քո հարցը նորմալ ձևակերպես, դժգոհ եղել ե՞ս ինձնից: Ես որևէ մեկին ահաբեկե՞լ եմ», ապա ստանալով ժխտական պատասխան՝ դիմեց իրեն հանդիմանող լրագրողին. «Դե ներողություն խնդրիր»։ Դիտարկմանը, թե՝ բոլորի ներկայությամբ վախից է հերքում, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ոնց կասի՝ ոչ, բա կարող ա՞՝ ինձանից վախենում է, լսել ենք, ինչո՞ւ պետք է ներողություն խնդրի, ես չուզեցի, որ գյուղնախարարի ու իրա մեջ լարվածություն լինի»,- ասաց նա:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, ԱԺ նախագահին դիմելով, ասաց, որ օրենքներ են խախտվել, նա պատասխանեց. «Հրաչ, դու չգիտես՝ ինչ է եղել, հլա մի րոպե թող ինքն ասի։ Հլա ձեռքերդ գրպանիցդ հանի, պատճառն ինչ ա, Հրաչ, պատճառը…»: Բերբերյանի հարցին՝ հստակ ասի արդյո՞ք, Աբրահամյանը հորդորեց հստակ, ճիշտ, ազնիվ ասել: «Մենք էս մարդկանց ի՞նչ ունենք խաբելու»,- ասաց նա: Ի վերջո, Աբրահամյանը Բերբերյանի հետ պայմանավորվեց առանձին հանդիպել և քննարկել այս հարցը, լուծումներ գտնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում