Apple ամերիկյան կորպորացիան փոփոխություններ է մտցնում իր iAd գովազդային ծառայությունում, որը թույլ է տալիս գովազդատուներին iPhone-ի և iPad-ի հավելվածներում տեսահոլովակով լիէկրան գովազդ տեղադրել: Այս մասին գրում է Ad Age-ն՝ հղում անելով Apple-ին մոտ աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ լիէկրան գովազդը iAd-ում կհայտնվի 2014 թվականին: Հաղորդվում է, որ հայտարարությունում ներդրված հոլովակը կմիանա ավտոմատ կերպով:
Հայտնի չէ, թե որքան կարժենա գովազդը: Ներկայում գովազդը iAd-ում ունի բանների տեսք և զբաղեցնում է դիսփլեյի մի մասը միայն:










































