Անցյալ շաբաթ ՀՅԴ բյուրոյի անդամ է ընտրվել ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը: Այսինքն` նա պետք է թողնի պետական պաշտոնը: Իսկ թե ով է զբաղեցնելու ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնը` ԼՂ-ում տարբեր կարծիքներ են հնչում:
Մասնավորապես շրջանառվում է հատուկ հանձնարարություններով Հայաստանի նախագահի ներկայացուցիչ Արկադի Ղուկասյանի նշանակումը, ով ԼՂ բանակցային գործընթացին տեղյակ սակավաթիվ պաշտոնյաներից է:










































