Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հայաստանը զրկում են հիշողությունից

Facebook սոցիալական ցանցում երեկ հայտնվել են լուսանկարներ Գանձասարի Վանական պատմամշակութային համալիրից, որտեղ ընթանում են նորոգման աշխատանքներ: Համալիրի պատը սալիկապատվում է գրեթե էլիտար շենքի օրինակով: Մի քանի օր առաջ էլ տեղեկություններ ու լուսանկարներ, ինչպես նաև տեսագրություններ տարածվեցին համացանցում Հաղարծին եկեղեցական համալիրի նորոգման գործընթացից, որտեղ երևում է, թե ինչպես են հին զարդաքանդակները վերածվում առվի հունը կազմող քարերի:

Ի՞նչ անուն տալ այս երևույթներին, որ կատարվում են օրը ցերեկով, և թերևս` ոչ առանց մեր եկեղեցական երևելիների օգնության: Իսկ մի քանի օր առաջ մեր եկեղեցական ամենաերևելին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Վրաստանում փորձում էր բարձրացնել հայկական եկեղեցիների պաշտպանության և պահպանման խնդիրը: Եվ երբ այս իրողությունը համադրում ենք այն վերաբերմունքի հետ, որին արժանանում են Հայաստանի պատմամշակութային հուշարձանները, ապա, մեղմ ասած, մնում ենք տարակուսած: Դժվար է մեկնաբանել այն, ինչ կատարվում է, այն պատկերը, որ կա: Առավել ևս, որ համացանցում արդեն կարծես թե մեկը մեկից սուր մեկնաբանությունների պակաս չի էլ զգացվում:

Խնդիրն այստեղ, իհարկե, երևույթին նոր գնահատական տալը չէ, այլ աշխարհիկ ու հոգևոր ներդաշնակ դեգրադացիան ի վերջո դադարեցնելը, որն արդեն ներկան ու ապագան վերջնականապես խեղաթյուրել ու անցել է արդեն անցյալին: Սա, իհարկե, արխայիկի ցինիզմի բնորոշ առանձնահատկություն է, ինչը վկայում է երևույթի վտանգավոր մասշտաբների և խորության մասին: Ուրեմն ի՞նչ անել: Ըստ երևույթին այստեղ արդեն այլ բան չի մնում, քան դիմել տոտալ և անզիջում անհանդուրժողության: Սա այն աստիճանն է արդեն, որտեղ փոխզիջման տեղ չկա, որտեղ փոխզիջումը նշանակում է դեգրադացիայի լեգիտիմություն: Հասարակությունն արդեն շատ է նահանջել ու նահանջել թերևս մտածելով, որ դեգրադացիայի այս կամ այն դրսևորումը անմիջականորեն չի առնչվում իր կենցաղին: Դե, ասենք Նորավանքի պատին ռեստորան են կցել` մեզ ինչ, չէ՞ որ դրա բացակայությունը մեր կյանքը ոչնչով չէր թեթևացնելու: Կամ Գոշավանքին եվրալուսամուտ են դրել` մեզ ինչ, չէ՞ որ դա լիներ-չլիներ` մեր երեխաների հոգսը չէր հոգալու:

Իրականում, սակայն, այդ մտածողությունը հասցրել է հենց ցինիկ արխայիզմի այն աստիճանին, երբ դեգրադացիան դառնում է տոտալ և արդեն անցնում անցյալին: Այսինքն` Հայաստանը զրկում են անցյալից, ներկայից ու ապագայից, և եթե այլ կերպ բնորոշենք իրավիճակը` Հայաստանը զրկում են հիշողությունից: Իսկ ով չունի հիշողություն, նա չունի կամք, նրա գործողությունները չունեն տրամաբանական կառավարում, չունեն ուղեղային կենտրոն: Հայաստանը զրկում են մտածելու հիմքերից, և այդ դանդաղ պրոցեսը պետությունն աստիճանաբար վերածելու է անօգնական մտա-բարոյական հաշմանդամի, որը կա, կարծես թե ամեն ինչ ունի, բոլոր մարմիններն ու օրգանները տեղում են, բայց չկա հիշողություն, չկա մտածողության հիմք, որի վրա մշակվեն ապագայի անելիքներն ու լուծումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում