Friday, 26 04 2024
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին

Փաշինյանի զգուշացումն արցախյան իշխանությանն ու ազդակը հանրությանը

Եթե որոշ ուժեր ունեն Արցախը հակահեղափոխության օջախ դարձնելու ցանկություն, ապա Արցախի հանրությունը կդարձնի այն հեղափոխության օջախ, Հաղթանակի տոնից հետո Արցախից վերադարձած վարչապետ Փաշինյանն այդպիսի գրառում է արել ֆեյսբուքում, նշելով, որ դա է Արցախում եղած ժամանակ ստացած տպավորությունը: Արցախում «հակահեղափոխության օջախի» թեման գեներացրին ԱՀ գործող նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության մասին արդեն հայտնի նամակով, աննախադեպ նամակով:

Միևնույն ժամանակ, տոնական օրերին թեմայի գեներացմանը նպաստեց այն, որ բավականին նկատելի դերակատարում վերապահվեց Սերժ Սարգսյանին, որի մասնակցությամբ լուսանկարներ տարածեցին Արցախի ներկա ու նախկին այն պաշտոնյաները, որոնք ասոցացվում են Հայաստանի նախկին իշխող համակարգի հետ:

Ավելին, Սերժ Սարգսյանը նաև տվեց թավշյա հեղափոխությունից հետո իր ամենաերկար հարցազրույցը՝ մոտ 6 րոպե, թեև դրանում իհարկե խոսում էր գերազանցապես արցախյան պատերազմի և Շուշիի ազատագրության պատմության մասին: Զուտ վավերականության տեսանկյունից ինչպիսի հարցեր էր առաջացնում այդ խոսքը, այլ հարց է, դրան պետք է անդրադառնան այդ օրերին քաջածանոթ մյուս գործիչները, եթե Սարգսյանը թույլ է տվել պատմական փաստերի ոչ պատշաճ շարադրանք:

Այդպիսով, «հակահեղափոխության օջախի» մասին խոսելու ֆոնն ակնառու է: Միևնույն ժանանակ, այցելելով Արցախ, Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ այդ երկրի նախագահ Բակո Սահակյանի հետ՝ և հերթական, արդեն ավանդույթ դարձած ձևաչափով, միջպետական հարաբերության ձևաչափով: Այդ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսե՞լ է Բակո Սահակյանի հետ «հակահեղափոխության» թեմայով:

Հարցը միայն Քոչարյանին առնչվող նամակը չէ, այլ իրավիճակն ընդհանրապես, հատկապես հաշվի առնելով արցախյան տարբեր պաշտոնյաների գնահատականներ ու բնորոշումներ, որոնք մեղմ ասած հեռու են միջպետական բնույթից և հարիր են հենց «հակահեղափոխությանը»: Այն, որ Արցախից վերադառնալով վարչապետն արել է այդ գրառումը, արդյո՞ք վկայություն է, որ Բակո Սահակյանի հետ զրույցը չի եղել գոհացուցիչ և չի տվել Նիկոլ Փաշինյանի մոտ եղած որոշակի հարցերի լիարժեք պատասխաններ: Թե՞ Բակո Սահակյանը խոստովանել է որոշակի անզորություն՝ արցախյան իշխանության տարբեր թևերի վրա ազդեցության առումով, հատկապես խոսելով այն մասին, որ Հայաստանի իշխող համակարգի տարբեր թևերից կա այլ ազդեցություն:

Ի վերջո անհրաժեշտ է արձանագրել թերևս այն, որ Արցախի իշխանության կառուցվածքն ու տրամաբանությունը չէին կարող նույնական լինել Հայաստանի իշխող համակարգի հետ: Դա զուգահեռ համակարգ չէր, այլ իշխող համակարգի կառուցվածքային մաս: Ըստ այդմ, Բակո Սահակյանն էլ այն նախագահը չէր, և առավել ևս չէ այժմ՝ երբ «կաղ բադիկի» կարգավիճակում է, ինչպես արևմտյան քաղաքագիտության մեջ են կիրառում հեռացող նախագահի դեպքում: Առավել ևս այդ իրավճակում Արցախում գործնականում չկա իշխանություն, որպես այդպիսին, որովհետև չկա այն իշխանությունը Հայաստանում, որն Արցախի իշխանություն էր դասավորում:

Միաժամանակ, պաշտոնական Երևանը հրաժարվել է Արցախում իշխանություն դասավորելու պրակտիկայից: Այստեղ առաջանում է «վակուում», որովհետև այդ դասավորությանն ակնհայտ ձեռնամուխ են եղել Հայաստանում իշխող համակարգի թևերը, որոնք հեռացվել են լծակներից այստեղ, սակայն պահպանում են դրանք Արցախում: Այդ տեսանկյունից, խոսելով «հեղափոխության» և «հակահեղափոխության» մասին, Նիկոլ Փաշինյանը իրապես հակահեղափոխության վտանգի մասին չէ, որ բարձրաձայնում է, այլ մատնացույց է անում խնդիրը և դրա լուծման տրամաբանությունը արցախյան հանրության և նաև իշխանական կարգավիճակում գտնվող ուժերի համար, որ՝ Երևանը չի միջամտում դասավորությանը, ինչպես նախկինում էր, սակայն դա չի նշանակում, որ չի կարող միջամտել, եթե որևէ ուժ փորձի Արցախում վերականգնել նախկինը: Եվ խոսքն այստեղ դերակատարների մասին չէ, այլ նրանց վարքագծի տրամաբանության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում