Պահեստազորի գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանն այն կարծիքին է, որ մեր բանակը Միջին Արևելքի հզոր բանակներից մեկն է: Նրա խոսքով՝ արցախյան գոյամարտի հաղթական ոգին պետք է տեղափոխենք այս նոր սերնդին, որ կարողանա մեր տարած հաղթանակը էլ ավելի ամուր պահել ազգային խնդիրների լուծման ճանապարհին:
«Այդ դեպքում ինչո՞ւ են շատերը խուսափում ծառայությունից հարցին» էլ գեներալ-մայորը պատասխանեց. «Բանակից հրաժարվողները մի քանիսն են, բայց բանակ գնացողները հազարավորներ են, և չի կարելի ամբողջ երտասարդության ջերմ ոգևորության վրա ստվեր գցել: Փառք տղաներին, որ այսօր դիրքերում ծառայում են, հավատարիմ են այն պատգամներին, որ սպարապետն է թողել, թողել է, որ մեր սահմանները լինեն անառիկ, և այսօր զորեղ կատարում են այդ խնդիրները»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք, արդյոք գեներալ-մայորին չի՞ մտահոգում, որ պաշտոնյաների և օլիգարխների որդիները խուսափում են ծառայությունից. «Պարզապես ուզում ենք չնկատել, համենայն դեպս, այդ խնդիրներին անդրադառնալը բացարձակապես անհրաժեշտություն չեմ համարում: Բանակի կայացման գործընթացը շարունակվում է»,- ասաց գեներալ-մայորը:
Ամբողջությամբ՝ դիտեք տեսանյութում:









































