Ինչպես արդեն տեղեկացրեռլ ենք, ընկերական խաղում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում 2:0 հաշվով զիջեց Ռուսաստանի ընտրանուն: Խաղից հետո Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն պատասխանեց լրագրողների հարցերին:
«Շատ լավ խաղ էր: Հայաստանի հավաքականը հզոր հակառակորդ է, ագրեսիվ էր գործում: Այս խաղը մեր թիմին օգնեց զգալ խաղային ռիթմը: Գոհ եմ, թե ինչպես անցավ խաղն ու գոհ եմ, որ վնասվածքներ չստացանք:
Ընդհաուր առմամբ գոհ եմ, թե ինչպես խաղաց թիմը: Պետք է փորձել հաղթել խաղից խաղ և քայլ առ քայլ առաջ շարժվել: Ես ցանկանում եմ հասնել առավելագույնին, և ֆուտբոլիստները նույնպես պետք է նման կերպ մտածեն:
Չպետք է մոռանալ, որ Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով ոչ-ոքի է գրանցել Իտալիայի հավաքականի հետ խաղում: Գոհ եմ, թե ինչպիսի տեմպով ընթացավ խաղը»:








































