ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել ռուսական բանկերի դեմ, օրինակ՝ վերցնելով այն պատժամիջոցները, որոնք սահմանվել են իրանական բանկերի դեմ: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը՝ վկայակոչելով Բարաք Օբամայի վարչակազմի իր աղբյուրներին:
Եթե պատժամիջոցները սահմանվեն, ռուսական բանկերը կզրկվեն ԱՄՆ-ի կողմից վերահսկովող վճարման համակարգերի հասանելիությունից և դոլարով գործարքներ անցկացնելու հնարավորությունից:
«Եթե մեր առաջ դնենք Ռուսաստանին ֆինանսական մեկուսացման ենթարկելու նպատակ, կօգտագործենք այն նույն մարտավարությունը, որը կիրառվել է նախկինում իզգոյ երկրների հանդեպ: Սակայն եթե մենք օգտագործենք նույն սխեման, հետդարձի ճանապարհ չի լինի: Այն լուրջ բիծ կթողնի Ռուսաստանի բանկային համակարգի հեղինակության վրա»,- մեկնաբնել է ԱՄՆ գանձապետության քարտուղարի նախկին տեղակալը, ով Ջորջ Բուշի վարչակազմում պատասխանատու է եղել ֆինանսական հանցագործությունների նախազգուշացման և Սադամ Հուսեյնի վարչակարգի ակտիվների որոնման համար:
Նախօրեին այցով Ուկրաինա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ շատ շուտով պատժամիջոցներ կսահմանվեն: Նրա խոսքերով՝ դա ոչ թե շաբաթների, այլ օրերի հարց է:










































