Ֆուտբոլի Ճամայկայի հավաքականի գլխավոր մարզիչ Վինֆրիդ Շեֆերը վստահ է, որ իր հայրենակիցը` լեգենդար արագավազորդ Ուսեյն Բոլտը կարող է փորձել ուժերը պրոֆեսիոնալ ֆուտբոլում:
Շեֆերը գիտի, որ Բոլտը ցանկություն ունի խաղալ պրոֆեսիոնալ թիմի կազմում: Մասնագետի կարծիքով` վազորդը կարող է օգտակար լինել Ճամայկայի թիմին:
«Ես կարդացել եմ, որ Բոլտը դեմ չի լինի խաղալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում, սակայն նա ճամայկացի է, և ես ցանկանում եմ, որ նա հանդես գա Ճամայկայի ազգային թիմում: Ուսեյնը կարող է գերազանց ֆուտբոլիստ դառնալ, եթե սկսի մարզվել պրոֆեսիոնալների հետ»,- մասնագետի խոսքերը մեջբերում է eurosport.yahoo.com-ը:






































