Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կոչնչացնեն Հայաստանի տնտեսությունը

Այն բանից հետո, երբ 2010-ին ԱՄՆ-ն արգելեց աշխարհի բոլոր բանկերին որևէ գումար փոխանցել իրանական ընկերություններին և/կամ թղթակցային հաշիվներ ունենալ իրանական բանկերում, Իրանի տնտեսությունը սկսեց գահավիժել: Իրանի հրապարակած պաշտոնական տվյալներով` 2011-ին արձանագրվեց 3% աճ՝ նախկին տարիների 4-6%-ի փոխարեն, իսկ 2012-ին ու 2013-ին՝ անկում համապատասխանաբար -1.9% և -1.5%-ով:

Սա Իրանի հրապարակած պաշտոնական տվյալներով, որը թեև ընդունվել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից, սակայն չի հրապարակվել Համաշխարհային բանկի կայքում՝ սխալի մեծ աստիճանի պատճառով: Ամեն դեպքում ակնհայտ է, որ եթե Իրանի պաշտոնական վիճակագրությունն է անկում ցույց տալիս, իրական անկումը շատ ավելի մեծ է: Պատահական չէ, որ վերջին մի քանի տարիներին շեշտակի կրճատվել է Հայաստան ժամանող իրանցիների թիվը: Նախկինում կար մտահոգություն, որ դա կապված է Հայաստանում զբոսաշրջիկների համար ոչ այնքան լավ պայմանների հետ, սակայն իրականում այդ պայմանները բարելավվել են, և իրանցիների չգալու պատճառը մեկն է՝ մարդիկ փող չունեն: Ավելին` վերջին տարիներին Իրանը էականորեն կրճատել է Հայաստանի հետ գազ-էլեկտրաէներգիա բարտերի ծավալները, ինչի արդյունքում մեր ԱՎԾ-ն էլեկտրաէներգիայի արտադրության գծով շարունակ անկում է արձանագրում (մինչդեռ էլեկտրաէներգիայի տեղական օգտագործումը աճում է):

Ի դեպ, 2010-ին վտանգավոր իրավիճակում էին հայտնվել նաև հայկական բանկերը՝ Իրանի հետ կապված ինչ-ինչ գործարքների պատաճառով, սակայն կոնֆլիկտը շատ արագ հարթվեց, և այժմ Հայաստանից ևս որևէ իրանական կազմակերպության կամ բանկի հաշվին որևէ գումար չի փոխանցվում:

Սա՝ որպես նախաբան, թե ինչ աստիճանի լրջություն ունեն ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները, որոնց նույնիսկ շրջափակման մեջ գտնվող փոքրիկ Հայաստանն էր ստիպված մասնակցել: Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե ԱՄՆ-ն տնտեսական լուրջ պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ: Դեռ պատժամիջոցներ չկիրառած` Ռուսաստանի տնտեսությունն սկսել է փլվել: Միայն երկու օրում Ռուսաստանի կենտրոնական բանկը ավելի քան 10 միլիարդ դոլար է կորցրել՝ ռուբլու կուրսի՝ չափազանց մեծ անկում թույլ չտալու համար: Ռուսաստանի արժեթղթերի շուկայում ինդեքսները հասել են այն մակարդակին, որին 2009-ին էին՝ ճգնաժամի սուր պայմաններում:

Նախորդ հոդվածում մենք անդրադարձել էինք միայն ռուբլու ազդեցության հետևանքներին: Այժմ դրանք (մեր արտահանման ու տրանսֆերտների նվազումը) կուժեղանան՝ Ռուսաստանի արժեթղթերի շուկայի ինդեքսների անկման պատճառով: Եվ անգամ պատկերացնել դժվար կլինի, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ մտցնի ռուսական բանկերի ու հաշիվների վրա, ինչպես Իրանի դեպքում էր:

Իհարկե, Ռուսաստանը Իրան չէ: Մասնավորապես՝ Եվրոպայի գազի մատակարարման 40-50%-ը Ռուսաստանից է: Թեև Արևմտյան Եվրոպան ամբողջությամբ դիվերսիֆիկացրել է իր գազի մատակարարումը և հեշտությամբ կարող է փոխարինել ռուսական գազը, բայց նույնը չենք կարող ասել Արևելյան Եվրոպայի դեպքում: Այդ երկրների գազատարները դեռևս դիվերսիֆիկացված չեն, և Ռուսաստանը կարող է կտրել Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի և այլ արևելաեվրոպական երկրների գազամատակարարումն ու ծայրահեղ ծանր վիճակում գցել այդ երկրներին:

Սակայն չպետք է մոռանալ, որ պատժամիջոցներ մտցնողն, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն է լինելու՝ իր հավատարիմ դաշնակիցների՝ Մեծ Բրիտանիայի ու Կանադայի միջոցով: Ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ-ն սովորաբար հոգ է տանում նաև իր արևելաեվրոպական դաշնակիցների՝ հատկապես Լեհաստանի մասին: Ուստի հավանական է, որ ԱՄՆ-ն որևէ ձևով կփոխհատուցի նաև արևելաեվրոպական երկրների վնասները, հատկապես, որ ԱՄՆ տնտեսությունը թևակոխել է հաստատուն աճի շրջան:

Բայց թե կոնկրետ ի՞նչ պատժամիջոցներ ԱՄՆ-ը կմտցնի, ինչպե՞ս կլուծի Արևելյան Եվրոպայի հարցն ու որքանո՞վ Ռուսաստանի նկատմամբ իր մտցրած պատժամիջոցները կստիպի կիրառել նաև Հայաստանին՝ ցույց կտա ժամանակը: Այս պահին ակնհայտ է մի բան՝ ԱՄՆ կողմից կիրառված պատժամիջոցները չափազանց ազդեցիկ են և նվազագույն չափով են վնասում հենց ԱՄՆ-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում