Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ «Զենիթ»-ից ավելին էր սպասում Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր դրտմունդցիների 2-4 հաշվով հաղթանակով:
«Եթե անկեղծ, ապա «Զենիթ»-ից շատ ավելիին էի սպասում: Կարծում եմ, որ պետերբուրգցիների պարտության պատճառը կայանում էր նրանում, որ մենք շատ արագ երկու գոլ խփեցինք: «Զենիթ»-ը դրան հոգեբանորեն պատրաստ չէր: Այդպիսի հարվածից հետո, ցանակացած ակումբի մոտ չէր ստացվի իր ֆուտբոլը խաղալ: Այնուամենայնիվ նրանք հաղաթահարեցին հոգեբանական արգելքը և երկու գոլ խփեցին:
«Բորուսիա»-ին հաղթանակը հեշտ տրվե՞ց: Ես այդպես չեմ կարծում: Մենք արժանի ֆուտբոլ ցուցադրեցինք: «Զենիթ»-ի հետ հանդիպումը այս մրցաշրջանում «Բորուսիա»-ի համար լավագույններից էր: Պատասխան հանդիպումը դատարկ ձևականություն չէ: Պայքարը կշարունակվի մինչև վերջ»,-ասել է Մխիթարյանը ITAR-Tass-ի հետ հարցազրույցում:







































