Հայաստանի ազգային հավաքականի կիսպաշտպան Արաս Օզբիլիզը մարզվել է ընհանուր խմբում՝ մյուս ֆուտբոլիստների հետ միասին, հավաքականի՝ այսօր կայացած մարզման ժամանակ:
Ավելի վաղ ազգային հավաքականի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Արասի մոտ որոշակի խնդրիներ կան և միայն մարզմանից հետո որոշում կկայացվի նրան դաշտ դուրս բերելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 5-ին, Երևանի ժամանակով 18:00-ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում:
Լուսանկարը՝ Чемпионат.com-ի:







































