Սիրիական քիմիական զենքի 1/3-ը դուրս է բերվել Սիրիայից կամ ոչնչացվել է: Այս մասին Twitter-ում գրել է Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության և Սիրիական քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավար Զիգրիդ Կաագը:
«Սիրիական քիմիական նյութի շուրջ 1/3-ը դուրս է բերվել կամ ոչնչացվել է երկրում: Անհրաժեշտ է շարունակել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սիրիայում քիմիական զենքի ընդհանուր պաշարները գնահատվել են 1.3 հազար տոննա:











































