Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Վաշինգթոնը Անկարային «ավելի դրական» առաջարկ է արել Patriot զենիթահրթիռային համակարգերի հնարավոր գնման վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքերով, ԱՄՆ-ի նոր առաջարկը հաշվի է առնում այն դիրքորոշումները, որոնք սկզբում խնդրել է ներառել Թուրքիան:
Նա նաև հավելել է, որ Անկարան մտադիր է ոչ միայն գնել, այլև սեփական զենիթահրթիռային համակարգեր արտադրել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կանխատեսել է F-35 ծրագրի «ձախողումը»՝ Անկարային դրանից բացառելու դեպքում: