ՀՀ վարչապետ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող խմբի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հերքեց ՊՎԾ ղեկավարի պաշտոնը ստանձնելու մասին լուրերը.
«Բացարձակ սուտ է, որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Նման բան չի քննարկվում, որևէ հիմք չկա նման քննարկման համար։ Մամուլում բազմաբովանդակ և բազմաշերտ տեղեկատվություն է շրջանառվում, խորհուրդ կտամ տեղեկատվական այդ տարափին մեծ կարևորություն չտալ: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ուղղորդված կոնկրետ լրատվամիջոցներ կոնկրետ պատվեր են կատարում»։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև հերքեց լուրերը, թե ՊՎԾ նոր պետ Արգիշտի Քյարամյանի հետ ինչ-որ կապ ունի․«Ես այդ մարդուն երբևէ մինչև վերջերս չեմ էլ տեսել: ՊՎԾ-ում նշանակումների հասցեատերը վարչապետն է կամ Դ. Սանասարյանը»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: