Ռուսաստանը ստիպված կլինի հրաժարվել դոլարից, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանի: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հարցերով Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:
«Մենք ստիպված կլինենք օգտագործել այլ արժույթներ: Մենք հիանալի առևտրա-տնտեսական հարաբերություններ ունենք մեր գործընկերների հետ Արևելքում և Հարավում և միջոց կգտնենք ոչ միայն զրոյացնելու ֆինանսական կախվածությունը ԱՄՆ-ից, այլ նաև պատժամիջոցներից դուրս կգանք մեծ շահով»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով` եթե ԱՄՆ-ը որոշի արգելափակել ռուսական ձեռնարկությունների և քաղաքացիների հաշիվները, Մոսկվան կարող է չեղյալ հայտարարել վարկերի վերադարձը, որոնք ամերիկյան բանկերը տվել են ռուսական կառույցներին:












































