Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գնահատմամբ՝ մեր նոր Սահմանադրությունը աշխարհի ամենախիստ սահմանադրություններից մեկն է, և այնպես է ստեղծված, որ ամեն եկող իշխանություն չկարողանա այն փոփոխել իր շահերին համապատասխան։
«Սահմանադրությունում ընդգրկված արժեքները պայմանավորված չեն որևէ քաղաքական ուժի ցանկություններով»,- ասում է Հրայր Թովմասյանը։
Ցանկանում եմ, որ Սահմանադրությունը լինի տոն իրականում, ոչ թե միայն օրացույցում, այլ բոլորիս սրտերում։ Սա մի փաստաթուղթ է, որն իր մեջ պարունակում է արժեհամակարգ, և ուղենիշ է ազգի զարգացման համար»,- ասում է Հրայր Թովմասյանը։ Ըստ նրա՝ փոփոխություններով ընդունված Սահմանադրությունը, բացառությամբ որոշ մանր կետերից, նոր վերանայման կարիք չունի։









































