ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանը Ղրիմ ռազմական միջամտություն ցուցաբերելու որոշմամբ զբաղեցնում է «պատմության սխալ կողմը»՝ հաղորդում է The Independent-ը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ Օբաման լրագրողներին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը անհապաղ չփոխի իր քաղաքական կուրսը, ԱՄՆ-ը կքննարկի ազդեցության դիվանագիտական և տնտեսական տարբերակները:
«Ժամանակի ընթացքում դա կդառնա բավականին թանկարժեք որոշում Ռուսաստանի համար, և այժմ իսկական ժամանակն է, որպեսզի նրանք քննարկեն՝ կարո՞ղ են արդյոք իրենց շահերին ծառայել՝ դիմելով դիվանագիտությանը, ոչ թե ուժին»,- ասել է նախագահը:
Օբամայի կարծիքով՝ վճռական դատապարտությունը, որը Ռուսաստանը ստացավ ամբողջ աշխարհի երկրներից, ցույց է տալիս, որ Ռուսաստանն այս հարցում զբաղեցնում է պատմության սխալ կողմը:
Նշենք, որ երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը ԱՄՆ-ը դադարեցրել է ռազմական համագործակցությունը, ինչպես նաև առևտրային և ներդրումային բանակցությունները Մոսկվայի հետ:









































