Աշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասին կմասնակցի թենիսի Պրեմիեր լիգայի առաջին մրցաշրջանին:
Նոր ձևաչափի թիմային մրցաշարը կանցկացվի տարեվերջին՝ չորս փուլով:
Հանդիպումները տեղի կունենան Սինգապուրում` նոյեմբերի 28-30-ը, Բանգկոկում` դեկտեմբերի 2-4-ը, Մումբայում` դեկտեմբերի 7-9-ը և Դուբայում` դեկտեմբերի 11-13-ը: Այդ մասին հայտնում է ndtv.com-ը:







































