Իրանի ոստիկանությունը 2013-ի մարտից մինչև 2014-ի փետրվար առգրավել է ավելի քան 465 տոննա թմրամիջոց: Այս մասին հայտարարել է Իրանի ՆԳՆ թմրանյութերի դեմ պայքարի շտաբի ղեկավար Ալի Մոայեդին՝ փոխանցում է IRNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ թմրանյութերի մեծ մասն առգրավվել է սահմանամերձ նահանգներում:
«Նույն ժամանակահատվածում ոստիկանության հետ բախումներում սպանվել են 70 թմրաառևտրականներ»,- ասել է նա:
Իրանը տեղակայված է Եվրոպայի և ափիոնի արտադրող հանդիսացող Աֆղանստանի միջև տարանցիկ միջանցքում: Իրանի կառավարությունը թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի նպատակով արևելյան սահման է ուղարկել անվտանգության ծառայության հազարավոր աշխատակիցների:
Աֆղանստանի հետ Իրանի սահմանը կազմում է 900 կմ, այդ գոտուն բաժին է ընկնում ափիոնի մաքսանենգության մոտ 74 տոկոսը:











































