Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը գրավոր խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ուժեր մտցնել Ուկրաինայի տարածք՝ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Նրա ուղերձի հիմքում ընկած է եղել երկրում օրենքի ու կարգուկանոնի վերականգնման անհրաժեշտությունը՝ բացատրել է մշտական ներկայացուցիչը:
«Արևմտյան երկրների ազդեցության ներքո իրականացվում է բացահայտ ահաբեկչություն և բռնություն: Մարդիկ հետապնդվում են քաղաքական և լեզվական պատճառներով»,- Յանուկովիչի նամակն է մեջբերել Չուրկինը:








































