Մարտի 3-ին Թել Ավիվում ռուսական դեսպանատան առջև՝ Ղրիմի տարածք ռուսական զորքերի ներխուժման դեմ ակցիա է տեղի ունեցել: Բողոքի ակցիային մի քանի տասնյակ մարդ է մասնակցել: Ակցիայի մասնակիցները հանդես են եկել «Ո՛չ Ուկրաինայի զավթմանը», «Պուտին, ձեռքերդ հեռու Ուկրաինայից» և այլն պաստառներով: Ցուցարարները տարբեր կագախոսներ են բղավել և երգել են ուկրաինական ազգային օրհներգը:
Ոստիկանությունը չի խանգարել ցույցի անցկացմանը, սակայն խնդրել է հեռացնել մի տղամարդու, ով փորձել է ագրեսիվ բանավիճել ցուցարարների հետ:
Ռուսական դեսպանատան մոտ հերթական ակցիան ծրագրավորված է մարտի 7-ին:










































