Paramount Pictures ստուդիան YouTube-ի իր ալիքում հրապարակել է «Սոնիկ» ֆիլմի առաջին թրեյլերը, որը նկարահանվել է կապույտ ոզնու մասին հայտնի համակարգչային խաղի մոտիվներով։
Թրեյլերում երևում է, որ ֆիլմում մի քանի հայտնի դերասան է նկարահանվել, ներառյալ՝ Ջեյմս Մարսդենը և Ջիմ Քերին։ Հայտնի կատակերգուն կմարմնավորի Սոնիկի գլխավոր թշնամուն՝ Բժիշկ Ռոբոտնիկին։

Ջեֆ Ֆաուլերի ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա 2019-ի նոյեմբերի 7-ին։









































