Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտարարել է, որ «Ռոմա»-ի կիսպաշտպան Դանիելե դե Ռոսին չի հրավիրվել հավաքական Իտալիայի առաջնության վերջին տուրում «Ինտեր»-ի հարձակվող Մարիո Իկարդիի դեմքին հարվածելու համար:
«Մենք հետևում ենք էթիկայի կանոններին: Եթե ես որևէ ֆուտբոլիստի կողմից տգեղ արաք եմ տեսնում, ապա նրան չեմ հրավիրում հավաքական: Ես տեսա Դե Ռոսիի արարքը և որոշում ընդունեցի: Նա համաձայնվել է իմ որոշմանը: Ոչ մեկի խելահեղությունը ես Բրազիլիայում տեսնել չեմ ուզում, այնպես որ այսպիսին է իմ նախազգուշացումը»,- Պրանդելիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:







































