Իտալական «Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտին, հայտարարել է, որ ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան: Ինպչես նաև հռոմեական ակումբի 37-ամյա հարձակվողը նշել է իր երազանքի թիմը՝ չմոռանալով նաև իրեն:
«Գիտեմ, որ քիչ ժամանակ է մնացել, բայց ես մեկ երազանք ունեմ: Ես ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների լիգան,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: -Իմ երազանքի թի՞մը. Բուֆոն, Մայկոն, Սամուել, Կանդելա, Դե Ռոսի, Չավի. Ինիեստա, Մեսսի, Կրիշտիանու Ռոնալդու, Զլատան Իբրահիմովիչ և ես»:










































