Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ ամռանը չի պատրաստվում լքել ակումբը.
«Ես շատ սկզբունքային եմ և միշտ ցանկանում եմ խաղալ, բայց հարգանքով եմ վերաբերվում թիմակիցներիս: Կցանկանայի «Ռեալ»-ում խաղալ մինչև 40 տարեկան, բայց կգա ժամանակ և դա անհնարին կլինի: Երբ ավարտվի պայմանագիրս «Ռեալ»-ի հետ, ես հարց կբարձրացնեմ, կմանա՞մ Մադրիդում, թե՞ ոչ»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
Նշենք, որ 32-ամյա դարպասապահի պայմանագրի ժամկետը «Ռեալ»-ի հետ ավարտվում է 2017 թվականի ամռանը:





































