Իրանը կատարում է միջուկային ծրագրի իր պարտավորությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) և «վեցյակ»-ի հետ պայմանավորվածությունների շրջանակներում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ գործակալության ղեկավարների խորհրդի նիստին:
Նա միևնույն ժամանակ նշել է, որ գործակալությունը, ինչպես նախկինում, չի կարող վստահաբար երաշխավորել հայտարարված միջուկային նյութերի և հետազոտությունների բացակայությունը:
«Միջոցները, որոնք իրականացնում է Թեհրանը, և հավելյալ ստանձնած պարտավորությունները դրական քայլ են, սակայն անելու շատ բան կա՝ կարգավորելու համար մնացած հարցերը»,- ասել է Ամանոն:
Նա նաև կոչ է արել հավաքել չբավարարող 1.6 միլիոն եվրոն՝ Իրանում ընդլայնված տեսչական ստուգումներ անցկացնելու համար:











































