Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը իր թոռան՝ արքայազն Ուիլյամի կնոջը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին հարսանիքի 8-րդ տարեդարձի կապակցությամբ շքանշանով է պարգևատրել։ Այս մասին ասվում է թագավորական ընտանիքի Twitter-ի էջում։
Նշվում է, որ թագուհին Քեյթ Միդլթոնին շքանշանով պարգևատրելու որոշում է կայացրել, որը հանձնում են միապետին ծառայության համար։
«Թագավորական Վիկտորիանյան շքանշան շնորհելու մասին որոշումը թագուհին անձամբ է կայացնում, շքանշանը շնորհում են միապետին ծառայության համար»,-ասվում է հաղորդագրությունում։







































