Ամերիկացի հաղորդավար Լարի Քինգը սրտի նոպա է տարել, հաղորդում է TMZ-ը։
Աղբյուրի խոսքով՝ հաղորդավարը մի քանի ամիս շարունակ շնչառական բարդություններ է ունեցել, ուստի ապրիլի 25-ին որոշել է հետազոտվել հիվանդանոցում։ Երբ նա պատրաստվել է բժշկական հաստատություն այցելել, սրտի նոպա է սկսվել։ Քինգին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա վիրահատություն է տարել։
Վիրահատությունից հետո հաղորդավարն ինտենստիվ թերապիայի բաժանմունքում է եղել։ Նա հիվանդանոցից դուրս է գրվել ապրիլի 29-ին։










































