Պերուական Իկա մարզի բնակիչները պիսկոյի՝ տեղի ալկոհոլային ընպելիքի, միաժամանակյա համտեսի ռեկորդ են սահմանել: Միջոցառմանը, երկրի զբոսաշրջության նախարարության տվյալներով, 899 մարդ է մասնակցել:
Մասնակիցները պիսկոյի երեք տեսակ են համտեսել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
2019-ի հունվարին Ավստրալիայի բնակիչները Գինեսի ռեկորդ են սահմանել անվադողերը միաժամանակ այրելու միջոցով. 126 մարդ միաժամանակ 252 անվադող է այրել:
Պիսկոն 30-45 աստիճան թնդությամբ, երիտասարդ խաղողի գինուց թորված ընպելիք է: Այն արտադրվում է ինչպես Պերուում, այնպես էլ Չիլիում. երկրները վաղուց են վիճում, թե ում խմիչքն է իսկականը:








































