Թուրքիայի խոշոր քաղաքներում վերջին ժամանակներս հնարավոր է հայտնաբերել 100 եվրո արժողությամբ միլիանավոր եվրոներ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս կերպ Ժողովրդական հանրապետական ընդդիմադիր կուսակցությունը որոշել է հասարակության և իր ընտրողների ուշադրությունը բևեռել կաշառակերության և կոռուպցիայի վրա:
Գունավոր պրինտերներով տպված թղթադրամները ցուցադրվում են բնակչությանը, որից հետո ակտիվիստները սկսում են փողերը շաղ տալ բազմության մեջ: Ընդդիմադիրներն իրենց ելույթների ընթացքում փորձում են «բաժանել» 30 միլիոն եվրո: Այս թիվը պատահաբար չի ընտրվել:
Համացանցում հրապարակված հեռախոսազրույցներում, որը, ենթադրաբար, տեղի է ունեցել վարչապետի և նրա որդու միջև, խոսքը հենց այս գումարի մասին է, որից նրանք ցանկանում են ազատվել:
Կոմունալ ծառայություններն այնքան էլ գոհ չեն ընդդիմության նախաձեռնությունից և հայտարարում են, որ շատ ծանր է հավաքել հազարավոր թղթադրամները, որոնք քամին տարածում է:











































