Մյունխենի «Բավարիա»-ի» տնօրենների խորհրդի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն նշել է, որ ակումբը միշտ փորձելու է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստների տրանսֆերները։ Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հայտարարել է, որ մյունխենյան ակումբը մտադիր չէ փոխել տրանսֆերային քաղաքականությունը։
««Բավարիա»-ն չի հրաժարվի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստների տրանսֆերները ձեռք բերելու մտքից: Լավ հարաբերություններ ունենք դորտմունդցիների հետ։ Նախորդ տարի հանդիպել եմ այդ ակումբի ղեկավարի հետ, բոլոր խնդիրները կարգավորվել են»,- Goal. com-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը:
Հիշեցնենք, որ 2013-ի ամռանը «Բավարիա» է տեղափոխվել դորտմունդցիների նախկին կիսապաշտպան Մարիո Գյոտցեն։ Ակումբի հետ Ռոբերտ Լևանդովսկին, ով «Բավարիա» կտեղափոխվի 2014 թվականի ամռանը։







































