Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Սաակաշվիլին բացատրել է, թե ինչու է Վրաստանը մեծ գումարներ ծախսում աստղային համերգների վրա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գոհունակություն է հայտնել հանրահայտ օտարազգի երաժիշտների՝ Վրաստան այցելելու և Բաթումում համերգներ տալու կապակցությամբ.

«Մեր երկրում համաշխարհային աստղերի հայտնվելը Վրաստանը դարձնում է առավել ճանաչելի երկիր միլիոնավոր մարդկանց համար, և դա նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։ Մեզ մշտապես հարցնում են, թե ինչո՞ւ ենք մենք գումարներ ծախսում աստղերի հրավիրման և նմանատիպ մեծ համերգների կազմակերպման վրա։

Ես ցանկանում եմ պատասխանել, որ առաջին հերթին այդ գումարները մեզ վերադարձվում են բարեգործության տեսքով, բացի այդ՝ այդկերպ մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել մեր երկիրը ողջ աշխարհում։

Այդպիսի միջոցառումները Վրաստան են գրավում մեծ թվով զբոսաշրջիկների, որոնց թիվը շուտով կհասնի 5 միլիոնի, իսկ 2-3 տարի անց՝ 10 միլիոնի։

Զբոսաշրջության զարգացումն իր հերթին արդեն իսկ սկսել է դրականորեն ազդել մեր քաղաքացիների բարեկեցության վրա, քանի որ դա նրանց հավելյալ եկամուտներ է ապահովում։ Օրինակ՝ այժմ Բաթումում շատ դժվար է վարձակալությամբ տուն գտնելը։ Բացի այդ, Արևմտյան Վրաստանի բնակիչները կարող են այստեղ ռեալիզացնել իրենց գյուղմթերքը»։

Հիշեցնենք, որ կիրակի օրը Բաթումում ամերիկացի հանրահայտ ջազային փողհար Քրիս Բոթին համերգ է տվել, որին բրիտանացի աշխարհահռչակ երաժիշտ Սթինգը հանդես է եկել հատուկ հյուրի կարգավիճակով։

Համերգի տոմսերն արժեցել են 380 լարի (մոտ 230 դոլար), իսկ կանգնելու համար նախատեսված տոմսերի գինը եղել է 90 լարի (մոտ 55 դոլար)։

Ի դեպ, հունիսի սկզբին էլ Թբիլիսիում տեղի էր ունեցել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին պատմող «Օգոստոսի 5 օրը» ֆիլմի շնորհանդեսը։ Դրան ներկա է գտնվել ֆիլմի նկարահանող խումբը, այդ թվում՝ ֆիլմի ռեժիսոր Ռեննի Հառլինը, դերասան Էնդի Գարսիան և հատուկ հրավիրված հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունը։

Հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ Թբիլիսիում կայացած բարեգործական ընթրիքը հավաքել էր 1.5 միլիոն լարի (945,000 դոլար)։ Վրաց գործարարներն այդ ընթրիքին մասնակցելու համար ստիպված էին եղել գնել 5000-10,000 լարի (3150-6300 ամերիկյան դոլար) արժեցող տոմսեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում