Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

50 հազարը նոր աշխատատեղեր չեն, այլապես կունենայինք գործազրկության և աղքատության թվի նվազում. թվերը հաստատուն են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ 50 հազար 141-ով ավելի աշխատատեղ է գրանցվել: Նշված ժամանակահատվածում՝ 2019 թվականի հունվարին, 2018 թվականի հունվարի նկատմամբ աշխատատեղերի աճի ցուցանիշը՝ մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլետների նորոգում՝ 16 427 աշխատատեղի աճ: Մշակվող արդյունաբերությունում՝ 9551 աշխատեղի աճ: Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 8334 աշխատատեղի աճ: Սպասարկման այլ ծառայությունների ոլորտ՝ 2574, տեղեկատվություն և կապ՝ 2260, վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 1834, ֆինանսական և ապահովագրական գործունություն՝ 1348, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 1063, գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 1056, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 1033, կրթություն՝ 892, և այլ ոլորտներում նույնպես որոշակի աճ է գրանցվել։

Թե նախկինում, թե օրերս վարչապետի կողմից հնչեցված 50 հազար աշխատատեղի մասին հայտարարությունները միանշանակ չեն ընդունվում։ Ընդդիմախոսների խոսքով՝ հեղափոխությունից հետո նոր աշխատատեղ գրեթե չի բացվել Հայաստանում, իսկ ներկայացված թվերը հիմնականում վերաբերում են չգրանցված աշխատողներին օրինական դաշտ բերելուն՝ գրանցելուն։

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ևս մի քանի առիթով հայտարարել է, որ հեղափոխությունից հետո մի քանի հազարով ավելացել են գրանցված աշխատողները, որոնք նախկինում աշխատում էին ստվերային տիրույթում։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սխալ է նշված թիվը՝ 50 հազարը, համարել նոր աշխատատեղ, քանի որ դիտարկում ենք, որ մեկ տարվա մեջ 50 հազար աշխատատեղ է բացվել, բայց մյուս կողմից՝ Հայաստանում գործազրկության, զբաղվածության և աղքատության ցուցանիշների ոչ մի փոփոխություն գրեթե չի եղել, ուստի հակասություն է առաջանում։

«Ներկայացվածը չենք կարող դիտարկել որպես նոր աշխատատեղ։ Ներկայացված 50 հազար աշխատատեղերը բոլորն էլ գոյություն են ունեցել։ Տարվա կտրվածքով Հայաստանում մոտավորապես 9-10 հազար աշխատատեղեր են գրանցվում, ձևակերպվում Զբաղվածության պետական գործակալության միջոցով, որոնց մի մասը նաև աշխատանք ունեցողներ են, սակայն ուզում են փոխել աշխատանքի վայրը։ Այսինքն՝ Հայաստանում տարեկան միջինը 10 հազար նոր աշխատատեղ կարող է ձևակերպվել, բայց ոչ 50 հազար։ 50 հազարը ահռելի թիվ է։ 50 հազարը պարզապես ձևակերպված չի եղել կամ եղել է մասնակի ձևակերպված։ Դրա համար զբաղվածության և գործազրկության տեսանկյունից դա չի կարող համարվել նոր աշխատատեղ և զբաղվածության խնդիր լուծել»,- ասաց Մակարյանը՝ հավելելով, որ եթե դրան նայում ենք ստվերային տեսանկյունից, ապա ամբողջոթւյամբ արդարացված է՝ աշխատատեղերը նոր ձևակերպված են, հարկերը վճարվում են բյուջե, և փաստացի այդ աշխատատեղերը համարվում են նոր հայտարարված:

«Բայց կրկնում եմ՝ եթե դրանց նայենք որպես նոր աշխատատեղ, ապա գործազրկության մակարդակը պետք է էականորեն փոխվեր, մենք պետք է զգայինք այդ տարբերությունը, բայց փաստացի այդ նոր գրանցված մարդիկ և՛ աշխատավարձ են ստացել, և՛ համարվել են գործազուրկ։ Հետևաբար խնդրին պետք է երկու տեսանկյունից նայենք. նախ՝ պետության տեսանկյունից նայելով կարելի է ասել, որ նոր աշխատատեղեր են ավելացվել հարկային առումով, բայց զբաղվածության առումով ոչ մի խնդիր չի լուծվել։ Իսկ եթե նայում ենք ստվերի կրճատման առումով, ապա պետությունը ճիշտ է՝ ստվերի կրճատում է տեղի ունեցել այդպիսով։ Բայց գործազրկության կրճատման մասով ոչ մի խնդիր չի լուծվել։ Այդ մարդիկ զբաղված էին, բայց ձևակերպված չէին»,- ասաց Մակարյանը։

Նրա խոսքով՝ եթե իրականում 50 հազար նոր աշխատատեղ բացվեր մեր երկրում, ապա դա շատ լուրջ ազդեցություն կունենար մեր երկրի մի շարք ցուցանիշների վրա։ Ներկայումս փաստացի ոչ մի նման փոփոխություն չկա. «Բայց մյուս կողմից՝ շատ ողջունելի է, որ նոր իրավիճակում գործատուները ընդառաջ են գնացել և տարբեր ոլորտներում 50 հազար աշխատող են գրանցել, ձևակերպել որպես տնտեսության մաս։ Սա կարևոր է նրանով, որ չձևակերպված աշխատուժը առաջացնում էր անհավասար մրցակցություն, քանի որ նույն ոլորտի բիզնեսները, որոք աշխատողներին գրանցում էին, հարկերը վճարում էին, նրանք գտնվում էին անհավասար պայմաններում։ Իսկ ներկայումս աշխատողներին գրանցելով՝ մենք փաստացի հավասար մրցակցային պայմաններ ենք ստեղծում բոլորի համար, ինչը շատ գովելի է»։

Գագիկ Մակարյանը նշեց, որ վերջին 2-3 տարիներին գործազրկությունը Հայաստանում համարյա նույնն է և չի նվազում։ Գործազրկությունը 18 տոկոսի շրջանակներում է, և այդ թիվը վերջին տարիներին էականորեն չի նվազում։ Նույն կերպ չի փոխվում նաև գործազրկության հետ փոխկապակցված աղքատության ցուցանիշը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում